Կայուն զարգացմանն ընդառաջ

Կայուն զարգացումն այսօրվա կարիքների բավարարումն է` առանց վտանգելու սեփական կարիքները բավարարելու` ապագա սերունդների հնարավորությունը:

Այսօր բոլորս դեռ հեռու ենք այդ նպատակից: Կլիմայի փոփոխության և ջրային ռեսուրսների սակավացման խնդիրները ավելի ու ավելի հրատապ են դառնում: Յուրաքանչյուրս պետք է իր ավանդը ներդնի այդ խնդիրների լուծման գործում: Հատկապես կարևոր դերակատարություն ունի մասնավոր հատվածը, որը հանդես է գալիս նորարարական առաջարկություններով, ներդրումներով եւ փորձառությամբ: Պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և համայնքներ հետ միասին աշխատելով` գործարար աշխարհը կարող է աջակցել մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը:

Մենք` Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը, նպատակ ունենք սեփական ներդրումն ունենալ կայուն ցարգացման գործում: 2002 թվականից ի վեր աշխատել ենք շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը նվազեցնելու և մեր համայնքներում ներդրումներ կատարելու ուղղությամբ: Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ` մենք աջակցում ենք ջրային ռեսուրսների պահպանությանը, ավելացնում ենք վերամշակվող թափոնների ծավալը և նպաստում ենք առողջ ու ակտիվ ապրելակերպի տարածմանը:

Մենք աշխատում ենք նաև շրջակա միջավայրի վրա մեր գործունեության ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Ընկերության գործարանում շահագործման են հանձնվել մի շարք համակարգեր` ջրային ռեսուրսների կառավարման համակարգը, կեղտաջրի մշակման արդյունքում ոռոգման ջրի ստացման համակարգը, յուղային թափոնների կառավարման համակարգը եւ վերջերս կառուցված ջրի մաքրման նոր կայանը:

Սա ալտրուիզմ չէ. սա շահավետ է նաև մեր բիզնեսի համար: Նվազեցնելով մեր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա (օրինակ յուրաքանչյուր ըմպելիքը արտադրելու համար օգտագործվող ջրի, էներգիայի և փաթեթավորման նյութերի քանակը)` մենք ավելի արդյունավետ ենք դարձնում մեր բիզնեսը: Սա նվազեցնում է մեր կարճաժամկետ ծախսերը, ինչպես նաև` բիզնեսի երկարժամկետ զարգացման ռիսկերը:

Կայունության մեր նախաձեռնությունների միջոցով մենք գործունեության ազատ դաշտ ենք ստեղծում նորարարության համար: Մեր ծրագրերի միջոցով վաստակում ենք առաջատարի հեղինակություն, և մեր աշխատակիցները հպարտանում են, որ աշխատում են Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում:

 

 

2011 թվականի Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Հաշվետվություն

ԿՍՊ Հաշվետվություն 2011
Շուկա _ նշան
Մենք աշխարհում ոչ ալկոհոլային ըմպելիքների ամենամեծ արտադրողներից ենք՝ գործելով 28 երկրներում և սպասարկելով 579 միլիոն բնակչություն ունեցող շուկա:
Շրջակա միջավայր _ նշան
Մեր ձգտում ենք նվազեցնել մեր բիզնեսի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այդ նպատակով ներդրել ենք շրջակա միջավայրի միջազգայնորեն ճանաչված  կառավարման ISO 14001 համակարգը և աշխատում ենք, աշխարհով մեկ սփռված մեր ողջ բիզնեսում, լիակատար սերտիֆիկացմանը հասնելու ուղղությամբ:
Աշխատատեղ _ նշան

Հայաստանի մեր գործարանում ունենք շուրջ 300 աշխատակից:

Մենք ձգտում ենք այդ աշխատակիցներին առաջարկել գրավիչ կարիերա, ինչպես նաև ապահով, արդար և համերաշխ աշխատատեղ:

Համայնք _ նշան
Բոլոր այն համայնքներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, ջանում ենք լինել լավ հարևան` նպաստելով կյանքի որակի բարձրացմանը: Մեր հիմնական գործունեությամբ տնտեսական շահույթ բերելուց զատ նաև նպաստում ենք համայնքային ներդրումային ծրագրերին: