Օգտագործման պայմաններ

Շնորհակալ ենք այս կայք այցելելու համար: Ձեր մուտքն այս կայք ենթակա է Օգտագործման այս Պայմաններին, և բոլոր կիրառելի օրենքներին և կանոններին: Մուտք գործելով և օգտվելով այս կայքից՝ առանց որևէ սահմանափակումների կամ որակավորման դուք համաձայնում եք Օգտագործման այս Պայմաններին և ընդունում, որ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության և Ձեր միջև ցանկացած այլ համաձայնագրեր ենթակա են նույն պայմաններին և օրենքներին: Եթե դուք առանց սահմանափակումների և որակավորման համաձայն չեք կամ չեք ընդունում Օգտագործման այս Պայմանները, խնդրում ենք լքել այս կայքը:


Բովանդակության սեփականություն

Վեբկայքում տեղ գտած բոլոր տեքստերի, դիզայնի, լոգոների, գրաֆիկաների, պատկերների, նկարների և այլ նյութերի բոլոր հեղինակային իրավունքները և այլ մտավոր սեփականության իրավունքները Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության սեփականությունն են կամ համապատասխանաբար ունեն հեղինակի թույլտվությունը:

Օգտագործման Պայմաններով չնախատեսված դեպքերում Ձեր կողմից Բովանդակության գործածումն առանց Բովանդակության հեղինակի թույլտվության խստիվ արգելված է: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը իրավասու է օրենքի սահմաններում կիրառել մտավոր սեփականության իրավունքն ամբողջովին, ընդհուպ մինչև քրեական հետապնդման կիրառումը:


Այս Կայքի գործածումը

Սույնով Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը թույլ է տալիս գործածել կայքը հետևյալ կերպ՝

  • Դուք կարող եք բեռնել կայքի Բովանդակությունը միայն տեղեկատվական, ոչ-առևտրային, անձնական անշահախնդիր գործածման նպատակով, այն պայմանով, որ չվերացնեք, փոփոխեք կամ անհասկանալի դարձնեք տեղեկատվությունը, բովանդակությունն ու տեղեկացումները (հեղինակային իրավունք և այլ սեփականատիրոջ ծանուցումներ):
  • Այս կայքի «Մամլո Հաղորդագրություն» բաժնի բովանդակությունը կարող է վերարտադրվել միայն խմբագրական նկատառումներով օրաթերթերի, ընդհանուր շրջանառության նորությունների ամսագրերում, առևտրի հրատարակչություններում և հեռարձակվող ԶԼՄ-ներով:
  • Դուք իրավասու չեք փոխանցել, փոփոխել, ընդօրինակել (բացի վերոհիշյալ դեպքերից), հաղորդել, ցուցադրել, վերարտադրել, հրատարակել, արտոնել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, հանձնել, վաճառել կամ այլ կերպ օգտագործել կայքի Բովանդակությունը առանց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության նախորոք գրավոր համաձայնության:
  • Այս կայք մուտք գործելու և կայքից օգտվելու պայմաններից է այն, որ դուք երաշխավորում եք Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությանը, որ չեք օգտագործելու կայքը Օգտագործման Պայմաններով արգելված նպատակներով, կամ որևէ կերպ, որը կնպաստի կամ կխրախուսի այնպիսի վարքագիծ, որը կարելի է դիտարկել որպես քրեական հանցագործություն, առարկա դառնա քաղաքացիական պատասխանատվության, կամ այլ կերպ խախտել որևէ օրենք, ինչպես նաև այն, որ դուք չեք օգտագործի այս կայքը հրատարակելու կամ փոխանցելու որևէ օրենք խախտող, սպառնալից, կեղծ, մոլորեցնող, վիրավորական, անհանգստացնող, զրպարտական, գռեհիկ, լկտի, սկանդալային, պոռնոգրաֆիկ և այլ նմանատիպ նյութեր: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը լիովին կհամագործակցի իրավապահ մարմինների հետ ցանկացած դատական կարգով հայցելով բացահայտել ցանկացածին, ով կհրատարակի և կփոխանցի ցանկացած այսպիսի տեղեկատվություն կամ նյութ: Դուք նաև երաշխավորում եք որքան հնարավոր է շուտ տեղեկացնել Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությանը այն դեպքերի մասին, երբ տեղեկանում եք որևէ երրորդ անձի կողմից այս կայքի՝ անօրինական կամ արգելված օգտագործման մասին:

Ձեզ արգելվում է օգտվել այս կայքից գովազդելու կամ առևտրային գործունեություն ծավալելու նպատակով:

Գաղտնիություն
Ցանկացած անհատական տվյալ (օրինակ ՝ անուն, հասցե, հեռախոսահամար կամ էլ. հասցե), որը հաղորդում եք կայքին էլ. Նամակագրությամբ կամ այլ կերպ, կկիրառվի Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության կողմից կայքի Գաղտնիության Քաղաքականության համաձայն: Ցանկացած այլ հաղորդակցություն կամ նյութ, որը փոխանցում եք կայքին, ինչպես օրինակ հարցեր, մեկնաբանություններ, առաջարկություններ, եվ այլ նմանատիպ հաղորդագրությունները կդիտարկվեն ինչպես ոչ գաղտնի և ոչ սեփականատիրական տեղեկատվություն:


Սահմանափակում
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը իրավասու է իր հայեցողությամբ մերժելու Ձեր մուտքը այս կայք կամ կայքի որևէ հատված առանց նախնական ծանուցման:

Մերժում
Այս կայքի Բովանդակությունը հնարավոր է պարունակի անճշտություններ կամ տպագրական սխալներ: Այս կայքում հնարավոր է պարբերաբար տեղի ունենան փոփոխություններ ցանկացած ժամանակ և առանց տեղեկացնելու: Սակայն, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը չի կրում այս կայքի տեղեկատվությունը կանոնավոր թարմացնելու հանձնառությունը: Ավելին, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը չի երաշխավորում այն, որ այս կայքը կգործի առանց ընդհատվելու կամ անսխալ, և այն, որ թերությունները պարբերաբար կշտկվեն կամ որ այն համատեղելի կլինի Ձեր համակարգչի, սարքավորումների և ծրագրերի օգտագործման հետ:

Այս կայքում ներկայացված տեղեկատվությունը, խորհուրդներն ու կարծիքները չպետք է դիտվեն որպես հիմք անձնական, իրավական և ֆինանսական որոշումների կայացման համար: Խորհուրդ ստանալու ակնկալիքով Դուք պետք է դիմեք Ձեր իրավիճակի հետ առընչվող մասնագետին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ Է և ՁԵԶ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԱՌԱՆՑ ՈՐևԷ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ ԹԵ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ և ԹԵ ԵՆԹԱԴՐՎՈՂ՝ ՆԵՐԱՌՅԱԼ և ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿԻՆ ՊԱՏՇԱՃՈՒԹՅԱՆ, ԱՆԽԱԽՏԵԼԻՈւԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼՈՎ՝ ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԾՈՒՄԸ ՉԻ ԽԱԽՏԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՈՉ ԷԼ ԱՅՆ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՃՇԳՐԻՏ, ԼԻԱՐԺԵՔ և ԹԱՐՄԵՑՎԱԾ:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը պատասխանատվություն չի կրում այս կայքում առաջարկվող որևէ ծառայության ձախողման համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով ել.նամակի միջոցով զգուշացումների և Ինտերնետային կորպորատիվ հեռարձակումների ծառայություններով:


Պատասխանատվության բացառում
ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ ԴՈՒՔ ԴԻՄՈՒՄ ԵՔ ՌԻՍԿԻ: ՈՉ ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ և ՈՉ ԻՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, և ՈՉ ԷԼ ՈՐևԷ ԳՈՐԾԱԿԱԼ ԿԱՄ ԿՈՂՄՆԱԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԱՐՏԱԴՐՄԱՆ և ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ՈՐևԷ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԺԻՉ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՀԵՏևԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼԱՏԻՊ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ԿԱՅՔԻՑ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ՝ ՀԻՄՆՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ), ԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՄ ԱՅԼԿԵՐՊ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՆԱԽԱՊԵՍ ԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է ՆՄԱՆԱՏԻՊ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Հղումներ դեպի կողմնակի կայքեր
Կայքում առկա են հղումներ դեպի Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունից զատ ընկերություների կողմից տնօրինվող կամ գործող կայքեր: Այսպիսի հղումներ տրամադրվում են ձեր հարմարավետության համար միայն: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը չի վերահսկում և պատասխանատու չէ նմանատիպ կայքերի գործունեության, բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ անվտանգության համար: Չսահմանափակվելով վերոհիշյալով, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը հրաժարվում է պատասխանատվություն կրել, եթե նմանատիպ կայքերը՝

  • Խախտում են երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքները
  • Սխալ են, թերի կամ ապակողմնորոշիչ
  • Առևտրային կամ մասնավոր նպատակին հարիր չեն
  • Չեն տրամադրում համապատասխան անվտանգություն
  • Պարունակում են վիրուսներ կամ այլատիպ դեստրուկտիվ բաղադրիչներ
  • Զրպարտչական են

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը չի հաստատում այսպիսի կայքերի բովանդակությունը, արտադրանքն ու ծառայությունները: Եթե դուք տեղադրում եք հղումներ դեպի այսպիսի կայքեր, դուք դիմում եք ռիսկի և առանց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության թույլտվության:

Կայքի հղումները
Դուք իրավունք ունեք հղումներ անել դեպի այս Կայք միայն Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության կողմից նախորոք ստանալով հատուկ գրավոր համաձայնություն:

Կանխատեսման հաղորդագրությունների նախազգուշական լեզուն
Այս Կայքը հնարավոր է պարունակի հայտարարություններ, գնահատականներ կամ նախագծեր, որոնք ընդգրկում են ռիսկեր և անորոշություններ, որոնք կոչվում են «Կանխատեսման հաղորդագրություններ»՝ սահմանված ԱՄՆ ֆեդերալ և միջազգային անվտանգության օրենքներով: Որոշ դեպքերում մենք գործածում ենք այնպիսի բառեր, ինչպիսին են «հավատալ», «դիտակետ», «առաջնորդություն», «մտադրություն», «ենթադրել», «նախատեսել», «ծրագրավորել», « թիրախ» և նմանատիպ արտահայտություններ սահմանելու համար Կանխատեսման Հաղորդագրությունները.

Բոլոր հաղորդագրությունները, որոնք պատմական փաստերի վերաբերյալ հաղորդագրություններ չեն, ներառյալ, այդ թվում նաև, ապագա ֆինանսական դիրքի և արդյունքների, բիզնես ռազմավարության, «Կոկա-Կոլա Ընկերության» հետ մեր ապագա գործարքների, բյուջեների, սպառման և արտադրության կանխատեսված մակարդակների, կանխատեսված ծախսերի, կապիտալ ծախսերի գնահատման, ծրագրերի, ապագա գործողությունների կառավարման նպատակների վերաբերյալ հաշվետվությունները, կանխատեսման հաղորդագրություններ են: Դուք չպետք է անհարկի կիրառեք այս կանխատեսման հաղորդագրությունները: Իրենց բնույթով այս կանխատեսման հաղորդագրությունները ռիսկային են և անորոշ, քանի որ արտացոլում են ապագա իրադարձությունների վերաբերյալ մեր ներկա կանխատեսումներն ու ենթադրությունները, որոնք կարող են հերքվել:

Մեր իրական արդյունքները կարող են էապես տարբերվել կանխատեսման հաղորդագրությունների արդյունքներից բազմաթիվ պատճառներով, ներառյալ և չսահմանափակվելով ընդլայնման ծրագրերի ֆինանսավորման մեր ունակությամբ, հետգնման ծրագրերի և ընդհանուր գործառնական գործունեությամբ: Պատճառներ կարող են հանդիսանալ նաև ոչ-ալկոհոլային ըմպելիքների բիզնես միջավայրում տեղի ունեցող փոփոխություններով՝ ներառյալ մրցակիցների գործողությունները, ինչպես նաև սպառողի նախընտրության փոփոխությունները, կարգավորող և իրավական փոփոխությունները, գնային տատանումները և հումքի առկայությունը, տոկոսադրույքի և արժույթի տատանումները, տնտեսական և քաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները, զարգացող և նոր ձևավորվող շուկաներ ներթափանցելու մեր ունակությունը, գովազդային և շուկայավարման ծրագրերի արդյունավետությունը, դատավարության անորոշությունները, և անբարենպաստ եղանակային պայմանները:

Մեր Ընկերության Տարեկան Հաշվետվությունում և Արժեթղթերի և Փոխանակման Հանձնաժողովի հետ Ընկերության ունեցած թղթաբանությունում (ներառյալ մեր Տարեկան Հաշվետվությունը 20-Ֆ Ձևի վրա, և այն թղթերը որ մատչելի են SEC-ում) ներառված են նաև այլ ռիսկեր:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը ոչ մի պարտավորվածություն չունի հասարակայնորեն թարմացնելու և վերանայելու կանխատեսման հաղորդագրությունները: Մենք չենք կարող վստահեցնել, որ մեր ապագա արդյունքները՝ գործունեության մակարդակը, կատարողականությունը կամ ձեռքբերումները կհամապատասխանեն կանխատեսման հաղորդագրություններում տեղ գտած ենթադրություններին: Ավելին, որ ոչ մենք և ոչ էլ այլ անձիք պատասխանատու չեն կանխատեսման հաղորդագրությունների ճշգրիտության և ամբողջականության համար: Բացի օրենքով նախատեսված դեպքերի, մենք պարտավոր չենք վերանայել այս հաղորդագրությունները իրական արդյունքներին կամ ենթադրությունների փոփոխություններին համապատասխանեցնելու համար:

Ոչինչ այս կայքում չի հրահրում ներդնել կամ գնել բաժնետոմսեր:

Այս Կայքում առկա ծրագրերը
Այս կայքում առկա բեռնելի ցանկացած ծրագրի մտավոր սեփականության իրավունքները կամ այլ իրավունքները պատկանում են Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությանը կամ մատակարարներին/լիցենզատուներին: Կայքի որոշ տեղեկատվություն մուտք գործելու համար հնարավոր է առընչվեք ծրագիրը տրամադրող որևէ երրորդ կողմի լիցենզիայի հետ (ինչպես Adobe պարագայում): Այդ տեղեկատվությունը մուտք գործելու հնարավորությունը կախված է լիցենզիայի թույլտվության առկայությունից:

Ծրագրից օգտվելը կախված է լիցենզիայի պայմանագրի պայմաններից, որոնք կցված են կամ ընգրկված Ծրագրի մեջ: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը պատասխանատու չէ նմանատիպ լիցենզիաների կազմակերպման համար: Ցանկալի չէ, որ տեղադրեք կամ օգտագործեք որևէ Ծրագիր, եթե համաձայն չեք լիզենզիայի պայմանների հետ: Ամեն անգամ, երբ բեռնում եք որևէ ծրագիր այս կայքից, դուք ենթարկվում եք վտանգի:

Պայմանների վերանայում
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ և առանց տեղեկացնելու վերանայել Օգտագործման Պայմանները՝ թարմացնելով այս բաժինը: Այս փոփոխությունները վերաբերում են Ձեզ, և ուստի Դուք պետք է պարբերաբար այցելեք այս էջ վերանայելու Օգտագործման Պայմանները: Օգտագործման Պայմանները փոփոխման ենթակա չեն մինչև ուղղակիորեն գրավոր համաձայնեցված չլինի Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության հետ:

Ընդհանուր
Օգտագործման պայմանները, ինչպես նաև Ձեր կողմից այս կայքի օգտագործումը կառավարվում են Անգլիայի և Ուելսի օրենքներով անկախ օրենքի դրույթներից: Անգլիայում գտնվող ընդհանուր իրավասության դատարանները կունենան բացառիկ իրավասություն Օգտագործման Պայմանների և կայքի հետ կապված ցանկացած կամ բոլոր վեճերի նկատմամբ:

Եթե Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը որոշում կայացնի հրաժարվել Օգտագործման Պայմանների ներքո որևէ պարտավորության խախտումից, ապա դա չի նշանակի, որ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը նախկինում հրաժարվել է որևէ խախտումից կամ կհրաժարվի ապագայում:

Օգտագործման Պայմանների բոլոր իրավունքները և դատական պաշտպանության միջոցները ընդհանուր են և որևէ օրենքով կամ պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունք կամ միջոց չեն:

Այս կայքի կամ Օգտագործման Պայմանների կամ կայքում էլ. տարբերակով առկա որևէ հայտարարության տպագիր տարբերակը ընդունելի է դատական կամ վարչական վարույթների համար:

Դուք համաձայն եք, որ Օգտագործման Պայմանների կամ Ձեր կողմից կայքի գործածման արդյունքում Ձեր և Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերության միջև գոյություն չունի որևէ համատեղ ձեռնարկություն, գործընկերություն, զբաղվածություն կամ գործակալության հարաբերություններ:

Back to top

Հղումներ