Արտադրանք

Մենք արտադրում և իրացնում ենք մի շարք ոչ-ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ՝ ներառյալ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերից չորսը՝ Կոկա-Կոլա, Կոկա-Կոլա Զերո, Կոկա-Կոլա Լայթ, Ֆանտա և Սպրայտ:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը առաջարկում է սպառողներին նաև այլ գազավորված ու ոչ գազավորված ըմպելիքների և ջրերի լայն տեսականի։  

 

Գազավորված ըմպելիքներ

Գազավորված ըմպելիքները, ինչպիսիք են Կոկա-Կոլա, Կոկա-Կոլա Զերո, Կոկա-Կոլա Լայթ (որոշ երկրներում հայտնի որպես Դիետ Քոուք), Ֆանտա և Սպրայտ ըմպելիքները, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության կողմից առաջարկվող զովացնող ապրանքների ավանդական տեսականու մասն են կազմում։

Գազավորված կատեգորիայի ապրանքներն իրերցից ներկայացնում են կարևոր և ընդլայնվող սեգմենտ՝ առաջարկելով սպառողներին հաճելի և գոհացնող միջոց՝ պահպանելու համար հիդրատացման լավ մակարդակ, որն անհրաժեշտ է ֆիզիկական և մտավոր բարեկեցության համար։

«Գազը» ոչ-ալկոհոլային ըմպելիքներում ձեռք է բերվում գազահագեցման մեթոդի միջոցով, որը կրկնօրինակում է որոշ հանքային և աղբյուրի ջրերում «պղպջակներ» առաջացնող բնական գործընթացները։

Մեթոդը ներառում է ածխածնի երկօքսիդով (CO2) հարստացում։ CO2-ը անվնաս, անհոտ ու անգույն գազ է, որը առկա է մթնոլորտում և տալիս է ըմպելիքներին բնորոշ հաճելի համ ու կայտառացնող զգացողություն։

Մենք ձգտում ենք առաջարկել շաքարով և «առանց շաքար» գազավորված ըմպելիքների լայն տեսականի՝ այսօրվա բազմատեսակ ապրելակերպին համապատասխանող փաթեթավորման աճող ընտրությամբ։

արտադրատեսակների փաթեթ

 

Ոչ գազավորված ըմպելիքներ

Ոչ գազավորված ըմպելիքները չեն ենթարկվում գազահագեցման։ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը ներմուծում և վաճառում է մի շարք ոչ գազավորված ըմպելիքներ, այդ թվում` Ռիչ, Դոբրի, Նեսթի և Փաուրեիդ.

արտադրատեսակների փաթեթ

Ջրեր

Ջուրը կենսական նշանակություն ունի մարդկանց առողջության համար։ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը առաջարկում է Բոնակուա ապրանքանիշը, որը նախքան շշալցվելը զտման և մաքրման ենթարկված մշակված ջուր է։

Մեր ջուրն արտադրվում է Եվրամիության պահանջներին համապատասխան կամ, այն պարագայում երբ Եվրամիության կանոնակարգերը չեն կիրառվում, տեղական պահանջներին համապատասխան։

արտադրատեսակների փաթեթ

Վերև