Գաղտնիության պահպանում

Գրանցվելով այս կայքի ցանկացած ծառայությանը՝ Դուք համաձայնում եք Ձեր տեղեկատվության հավաքագրմանը, օգտագործմանն և փոխանցմանը այս քաղաքականության պայմանների ներքո:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը կարևորում է www.coca-colahellenic.am բոլոր այցելուների տեղեկատվության գաղտնիության պահպանումը, ինչպես նաև ցանկացած անձնական տեղեկատվության պահպանումը, որը հնարավոր է տրամադրեք մեզ: Մասնավորապես, մենք գտնում ենք, որ կարևոր է , որ Դուք իմանաք, թե ինչպես ենք մենք վարվում Ձեր մասին տեղեկատվության հետ, որը մենք կարող ենք ստանալ այս վեբկայքից, և թե ինչպես ենք իրականացնում տվյալների մշակման գործընթացը համացանցի և այլ էլեկտրոնային հաղորդակցման ցանցերի միջոցով:

Խնդրում ենք կարդացեք Գաղտնիության Քաղաքականությունը հասկանալու համար, թե ինչպես ենք գործածում և պահպանում այն տեղեկատվությունը, որը տրամադրում եք մեզ, կամ ինչպես մենք հնարավոր է օգտագործենք կամ պահպանենք այն ապագայում:

Ձեզնից հավաքագրած տեղեկատվությունը
Ընդհանուր առմամբ դուք կարող եք այցելել այս վեբ կայքն առանց նշելու թե ով եք կամ բացահայտելու որևէ տեղեկատվություն Ձեր մասին: Մեր վեբ սերվերները հավաքում են ոչ թե այցելուների ելեկտրոնային հասցեներն, այլ դոմենի անունները: Բացի այդ, վեբ կայքի որոշ ստորաբաժանումներում անհրաժեշտության դեպքում հնարավոր է հավաքենք Ձեր անձնական տեղեկատվությունը որևէ կոնկրետ նպատակի համար, ինչպիսին է օրինակ Ձեր կողմից հայցված տեղեկատվության տրամադրումը կամ Ձեր գրանցումը մեր վեբ կայքում Ձեր հարցման համաձայն:

Մենք դա անում ենք առցանց լրացման ձևերի միջոցով և ամեն անգամ,երբ մեզ էլ.նամակով մանրամասներ եք ուղարկում: Ձեզնից հավաքագրած տեղեկատվությունը ներառում է Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլ.հասցեն. Դուք կտեսնեք, որ պարտադիր չէ մեզ տրամադրել որևէ այլ լրացուցիչ տեղեկատվություն, որն անհրաժեշտ կամ խելամիտ չէ պահանջել Ձեր կողմից հայցված ծառայության տրամադրման համար: Մենք նաև կարող ենք Ձեր մասին տեղեկատվություն վերցնել Ձեր կողմից ուղարկված նամակներից:

Հավաքագրած տեղեկատվության գործածումը
Դոմենի անվան տեղեկատվությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե Ձեր անձը հաստատելու համար, այլ որպեսզի հաշվենք այցերի քանակը, կայքում անցկացված միջին ժամանակը, այցելած էջերը, և այլն: Մենք գործածում ենք այս տեղեկատվությունը, որպեսզի գնահատենք մեր կայքի այցելությունները և բարելավենք կայքի բովանդակությունը:
Այն դեպքում, երբ Ձեզնից հայցվում է Ձեր անունը կամ Էլ.հասցեն Ձեր համաձայնությամբ (օրինակ առցանց լրացման ձևերի կամ էլ.հասցեի միջոցով), մենք սովորաբար հավաքագրման պահին Ձեզ տեղյակ ենք պահում այն մասին, թե ինչպես ենք գործածելու Ձեր անձնական տեղեկատվությունը: Հնարավոր է նաև, որ մենք գործածենք Ձեր կողմից տրամադրված կամ կայքից ստացված տեղեկատվությունը հետևյալ նպատակներով:

  • Ձեր հայցմանը համապատասխան տրամադրել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տեղեկատվությունը Ներդրողների Հարաբերությունների , Տարեկան Հաշվետվությունների վերաբերյալ, բաժանորդագրվել մեր համացանցային կորպորատիվ հեռարձակումների ծառայությանը, կամ բաժանորդագրվել մեր ել.նամակի միջոցով զգուշացումների ծառայությանը:
  • Արձագանքել Ձեր հարցումներին կամ Ձեր տեղեկատվության հետ կապված հարցմանն ընթացք տալ
  • Տրամադրել և անհատականացնել մեր ծառայությունները
  • Կատարել բաժանորդագրման-ծառայության գրանցում

Եթե մտափոխվեք Ձեզ հետ ապագայում կապ պաշտպանելու կապակցությամբ, խնդրում ենք տեղեկացնել:

Բացահայտում
Այն տեղեկատվությունը, որ մեզ եք տրամադրում պահվելու է Միացյալ Թագավորության սերվերում և հնարավոր է հասու լինի Միացյալ Թագավորության սահմաններից դուրս գտնվող մեր անձնակազմին, երրորդ կողմի անձանց. ներառյալ Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի անդամ ընկերություններին, բիզնես գործընկերներին, կառավարության մարմիններին և իրավապահ մարմիններին, ինչպես նաև մեր՝ Եվրոպական Տնտեսական Տարածքից դուրս գտնվող որոշ բիզնեսի և մատակարարների իրավահաջորդներին, ում մենք ընգրկում ենք տվյալների մշակման մեջ և ովքեր գործում են այս քաղաքականության և Ձեր կողմից հաստատված նպատակների համաձայն:

Մասնավորապես, եթե դուք գրանցվում եք մեր համացանցային կորպորատիվ հեռարձակման ծառայությունը օգտագործելու համար, ապա մենք կպահանջենք Ձեր համաձայնությունը փոխանցել Ձեր անձնական տվյալները ԱՄՆ-ում գտնվող մեր համացանցային հեռարձակման գործակալությանը, որպեսզի վերջիններս մեր անունից ապահովեն Ձեր համացանցային հեռարձակման ծառայությունը:

Ի վերջո, եթե մեր բիզնեսը համատեղ ձեռնարկություն մի մաս, վաճառվի կամ միավորվի այլ բիզնեսի հետ, Ձեր տվյալները հնարավոր է հասու դառնան մեր նոր բիզնես գործընկերոջը կամ սեփականատիրոջը:

Եվրոպական Տնտեսական Տարածքից դուրս գտնվող երկրները սովորաբար չունեն տվյալների պահպանման հզոր օրենքներ: Սակայն, մենք միշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի երաշխավորենք, որ Ձեր տվյալների օգտագործումը երրորդ կողմի անձանց կողմից կլինի սույն քաղաքականությանը համապատասխան :

Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մենք իրավասու չենք փոխանցել, վաճառել կամ տրամադրել այն տեղեկատվությունը, որ մեզ եք տրամադրել առանց Ձեր համաձայնության:

16 և ցածր տարիքի այցելուներ
Եթե դուք 16 տարեկան եք, կամ ցածր, խնդրում ենք ստանալ Ձեր ծնողի կամ խնամակալի թույլտվությունը մինչ մեզ որևէ անձնական տվյալ տրամադրելը: Առանց այս համաձայնության, այցելուներին թույլ չի տրվի տրամադրել մեզ անձնական տվյալներ:

Այլ Վեբ կայքեր
Մեր վեբ կայքը հնարավոր է պարունակի հղումներ դեպի այլ վեբ կայքեր, որոնք գտնվում են մեր վերահսկողությունից դուրս և չեն ենթարկվում այս Գաղտնիության Քաղաքականությանը: Եթե Դուք մուտք գործեք այլ կայքեր օգտվելով տրամադրված հղումներից, այդ կայքերի օպերատորները կարող են Ձեզնից հավաքագրել տեղեկատվություն, որը կօգտագործվի իրենց Գաղտնիության Քաղաքականության համաձայն:

Հավաքագրած տեղեկատվության ապահովությունն ու տվյալների պահպանումը
Մենք կիրառում ենք անվտանգության պահպանման ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական խիստ միջոցառումներ, որպեսզի կանխենք ոչ իրավասու անձանց մուտքը Ձեր տվյալներ, ինչպես նաև կանխենք տեղեկատվության անօրինական մշակումը, պատահական կորուստը և վնասելը թե առցանց և արտացանցային: Մենք կպահպանենք Ձեր տվյալները այնքան ժամանակ, որքան օրենքն է պահանջում:

Ինտերնետային փոխանցումներ և մերժում
Ընդունելով այն փաստը, որ համացանցը գլոբալ միջավայր է՝ վեբ կայքի միջոցով անձնական տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը ենթադրում է տվյալների միջազգային փոխանցում: Հետևաբար, մուտք գործելով այս կայք և էլեկտրոնային հաղորդակցվելով մեզ հետ, դուք ընդունում և համաձայնում եք Ձեր անձնական տեղեկատվության այսպիսի ընթացքի հետ:

Թեև Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ՓԲԸ ընկերությունը կիրառում է խելամիտ միջոցառումներ պաշտպանելու համար կայքը վիրուսներից և այլ վնասակար երևույթներից, համացանցի էությունն այնպիսին է, որ անհնար է երաշխավորել, որ Ձեր մուտքն այս կայք չի ընդհատվի կամ զերծ չի լինի սխալներից, կամ այն, որ այս կայքը, սերվերները կամ մեր կողմից ուղարկված էլ.նամակները զերծ չեն լինի վիրուսներից կամ վնասակար բաղադրիչներից:

Այս վեբ կայքի բովանդակությունը համապատասխանում է Տվյալների Պաշտպանության Եվրոպական Հրահանգի ընդհանուր պարտականություններին: Մենք պատասխանատվություն չենք կրում այս կայքի բովանդակության ՝տեղական գովազդային նյութերի և այլ օրենքների հետ անհամապատասխանության համար:

Համացանցային հասանելիություն և թարմացում
Դուք իրավասու եք տեսնելու մեզ մոտ պահվող Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև փոփոխել այն, վստահ լինելու համար, որ այն ճշգրիտ է և թարմացված: Եթե ցանկանաք փոփոխել որևէ տվյալ, խնդրում ենք կապ պաշտպանել մեզ հետ օգտվելով կոնտակտային տվյալներից, որոնք կգտնեք Կապ մեզ հետ էջում: Ձեր վերաբերյալ մեզ մոտ տեղ գտած մանրամասն տեղեկատվությունը տրամադրելու դիմաց մենք իրավասու ենք փոքր վարչական վճար գանձել:

Մեզ հետ կապ պաշտպանելը
Եթե ունեք որևէ մեկնաբանություն, հարցում կամ հայց մեր կողմից Ձեր անձնական տեղեկատվության գործածման կամ Անվտանգության Քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ պաշտպանել մեզ հետ՝ օգտվելով Կապ մեզ հետ էջում տեղադրված մանրամասներից: Մենք ողջունում ենք ցանկացած հարց կամ առաջարկություն, որն առընչվում է Անվտանգության քաղաքականության հետ:

Փոփոխություններ այս քաղաքականության մեջ
Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել սույն Անվտանգության Քաղաքականությունը՝ տեղեկացված լինելու համար որևէ փոփոխության մասին: Թեև մենք իրավասու ենք փոփոխել կամ լրացնել սույն քաղաքականությունը, այս վեբ կայքի միջոցով մենք կծանուցենք Ձեզ ցանկացած խոշոր փոփոխության մասին փոփոխության կատարումից 30 օրվա ընթացքում և,երբ հնարավոր է, էլ.նամակով ծանուցման միջոցով:

Back to top

Հղումներ