News

8 հոկտեմբերի, 2014

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը հայտարարել է «Շարժման շաբաթ»

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն հերթական ներքին միջոցառումն է իրականացնում իր աշխատակիցների համար՝ խրախուսելով ակտիվ, առողջ ապրելակերպ և այդ նպատակով ս.թ. հոկտեմբերի 6ից 11ը ընկերությունում հայտարարվել է «Շարժման շաբաթ»:

«Շարժման շաբաթ» ծրագրի շրջանակներում ընկերության նպատակն է աշխատակիցների համար ստեղծել հետաքրքիր և արդյունավետ պայմաններ աշխատավայրում հնարավորինս շատ շարժվելու համար: Ընկերության տարածքում տեղադրվել են մարզական սարքավորումներ, որպեսզի աշխատակիցները իրենց ընդմիջումներին և ազատ ժամերին կարողանան մարզվել, ինչպես նաև կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք դրում են մարդկանց լինել ակտիվ շարժման մեջ՝ միաժամանակ ստանալով հաճույք և դրանակն լիցքեր:

Աշխատակիցների համար կազմակերպվել են պարային դասընթացներ անմիջապես գործարանի ներսում, ընկերության գրասենյակի ընդունարանում տեղադրվել է «Kinect» սենսորային սարքը, որը հնարավորություն է տալիս խաղալ համակարգչային սպորտային խաղեր մարմնի ակտիվ շարժմամբ, ինչպես նաև ամբողջ շաբաթվա ընթացքում անակնկալային ձևով աշխատակիցները ստանում են տարբեր հանձնարարականներ, որոնց նպատակն է նորից շարժման դրդել մասնավորապես այն աշխատակիցներին, ովքեր առավել շատ աշխատանքային օրն անց են կացնում իրենց գրասեղանի մոտ:


Ծրագրի շրջանակներում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության աշխատակիցներն այցելեցին նաև ընկերությանը հարակից տարածքում գտնվող Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիր՝ երեխաների հետ մարզվելու և նրանց տարբեր սպորտային պարագաներ նվիրելու նպատակով:


Հայտարարված «Շարժման շաբաթ»-ը շատ դրական և ոգևորությամբ ընդունվեց բոլոր աշխատակիցների կողմից, որն արտահայտվում էր բոլորի ակտիվ մասնակցությամբ: