News

18 սեպտեմբերի, 2014թ.

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը 2014 թ.-ի Դոու-Ջոնս կայուն զարգացման ինդեքսում ճանաչվել է ոլորտի առաջատար

Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, որի մասն է կազմում Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերությունը, 2014 թվականի Դոու Ջոնս կայուն զարգացման ինդեքսում ճանաչվել է առաջատարն ըմպելիք արտադրող ընկերությունների ոլորտում: Յոթերորդ տարին անընդմեջ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ներառվել է կայուն զարգացման ինդեքսում և առաջին տարին է, որ առաջատարն է թե՛ համաշխարհային, և՛ թե եվրոպական ինդեքսներում:

Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսները գնահատում է աշխարհի ավելի քան 2500 ամենամեծ ընկերություններն՝ ըստ դրանց տնտեսական, շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի իրականացման գործոնների: Գնահատման արդյունքում յուրաքանչյուր ոլորտից ամենաբարձր գնահատական ստացած այդ ընկերությունների միայն 10 տոկոսն է ներառվում ինդեքսում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն ըմպելիքների արտադրության ոլորտում ամենաբարձր գնահատականն է ստացել Դոու Ջոնս համաշխարհային ինդեքսի 30 ընկերությունների և Դոու Ջոնս եվրոպական ինդեքսի 10 ընկերությունների շարքում: Ընկերության ընդհանուր գնահատականը բարձրացել է՝ կազմելով 89 տոկոս, նախորդ տարվա 81 տոկոսից, և այն ամենաբարձր գնահատականներին է արժանացել շրջակա միջավայրի և սոցիալական ուղղություններում, մասնավորապես առողջության և առողջ սննդակարգի, մատակարարման շղթայի կառավարման, բնապահպանական քաղաքականության և բնապահպանական ու սոցիալական հաշվետվողականության, տաղանդավոր աշխատակիցների համար գրավչության պահպանման և մարդկանց զարգացման ոլորտներում:

«Մենք ուրախ ենք, որ ոլորտի առաջատար ենք ճանաչվել այս հռչակավոր հետազոտության կողմից, որն ուսումնասիրում է կորպորատիվ կայուն զարգացումը: Այս տարվա մեր էական բարելավումը հաստատում է մեր նվիրվածությունը կայուն զարգացման օրակարգին: Այն մնալու է ռազմավարական առաջնահերթություն մեր բիզնեսի համար և մեր նպատակն է լինելու ապահովել հետագա զարգացում՝ ընկերության առաջատար դիրքերը պահպանելու համար», ասել է Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության գործադիր տնօրեն Դմիտրիս Լոյիսն:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության կայուն զարգացման ծրագրերը երկարաժամկետ ներդրումներ են, որոնք նպատակաուղղված են արժեք ստեղծել բիզնեսի և այն համայնքների համար, որտեղ այն գործունեություն է ծավալում: Սպառողի առողջությունն ու բարեկեցությունը կարևոր հարց է բիզնեսի և համայնքների համար, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը, ընկերության արժեքների շղթայում կայունության զարգացումը և արժեքներ ստեղծումը համայնքներում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը «Կոկա-Կոլա Ընկերության» արտադրատեսակների երկրորդ ամենամեծ շշալցնողն է՝ ավելի քան 2 միլիարդ արկղ վաճառքի ծավալներով: Ընկերությունը մեծ աշխարհագրական սփռում ունի և գործում է 585 միլիոն բնակչություն ունեցող և 28 երկրներ ներառող շուկայում, այդ թվում նաև Հայաստանում: Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն առաջարկում է ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ գազավորված ըմպելիքներ, հյութեր, ջրեր, սպորտային և էներգետիկ ըմպելիքներ, թեյեր և սուրճեր:


Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը նվիրված է կայուն զարգացման հանձնառությանը՝ ինչպես իր բիզնեսի զարգացման, այնպես էլ հասարակության համար արժեք ստեղծելու նպատակով: Սա ընդգրկում է ըմպելիքների մասով սպառողների կարիքների բավարարումը, բաց և ներառական աշխատանքային միջավայրի ստեղծումը, շրջակա միջավայրը պահպանող և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովող միջոցներով բիզնեսի վարումը:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն առաջնային տեղաբաշխում ունի Լոնդոնի ֆոնդային բորսայում և իր բաժնետոմսերը թողարկված են Աթենքի բորսայում:


Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը մաս է կազմում Դոու Ջոնս կայուն զարգացման և «FTSE4Good» ինդեքսների:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության կայուն զարգացման ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է http://www.coca-colahellenic.com/ կայքում:


Դոու Ջոնս կայուն զարգացման ինդեքսների զարգացման պատմությունը

Դոու Ջոնս կայուն զարգացման ինդեքսները մեկնարկել են 1999 թվականին որպես կայուն զարգացման հետազոտություններ իրականացնող համաշխարհային առաջին ինդեքսներ: Ինդեքսները համատեղ առաջարկվում են «RobecoSAM» և «S&P» Դոու Ջոնս ինդեքսների կողմից: Խումբը հետևում է համաշխարհային առաջատար ընկերությունների բաժնետոմսերի կատարողականությանը տնտեսական, շրջակա միջավայրի և սոցիալական չափանիշներում: Ինդեքսները ծառայում են որպես հետազոտություն այն ներդրողների համար, ովքեր իրենց պորտֆելում ներառում են կայուն զարգացման հաշվետվություններ և ապահովում են ներգրավման արդյունավետ հարթակ այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ընդունել կայունության լավագույն փորձերը: Հետևելով մի շարք ընդհանուր և կոնկրետ արտադրական խնդիրների գնահատմանը, դրանցից միայն լավագույն 10 տոկոսն են ներառվում ինդեքսում:


Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է http://www.sustainability-indices.com/ կայքում:


Զանգվածային լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք դիմել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցման մասնագետ Կարինե Բոտոյանին.

Հեռ.՝ (010) 28-52-81
Էլ. Փոստ՝ karine.botoyan@cchellenic.com