News

8 հունիսի, 2014թ.

«Կոկա-Կոլա ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշար

Երևան, 8 հունիսի 2014թ. - Այսօր Երևանի Բանանց ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած խաղի ժամանակ «Կոկա-Կոլա ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը նվաճեց Գյումրու Նոր կյանք դպրոցի թիմը: Եզրափակիչ խաղն ավարտվեց 4:2 հաշվով՝ Գյումրու Նոր կյանք դպրոցի թիմը հաղթանակ տարավ Կապանի #3 դպրոցի թիմի նկատմամբ: Իսկ երրորդ տեղը գրավեց Գյումրու #27 դպրոցի թիմը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Չարենցավանի #6 դպրոցի թիմի նկատմամբ:

Ապագա ֆուտբոլիստներին եկելէին ոգեշնչելու Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի ֆուտբոլիստները և մարզիչը, ովքերէլ խաղի մասնակիցներին հանձնեցին պարգևներ ու մեդալներ, այդ թվում «Sony PlayStation» վիդեոխաղեր, սմարթֆոններ, MP3 նվագարկիչներ և Կոկա-Կոլա բրենդավորված այլնվերներ: Պատվավոր առաջին տեղի համար նախատեսված գավաթը Նոր կյանք դպրոցի թիմին հանձնեցինՀայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի մարզիկները և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ՔամփնիԱրմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: Բացի վերոնշյալից, մրցանակիարժանացան նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված տղան և աղջիկը, ովքեր ստացանգնդակներ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի խաղացողների ստորագորություններով: 

 «Կոկա-Կոլա համակարգն ամբողջաշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպին՝ մասնավորապեսուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Հայաստանում ֆուտբոլի դպրոցական գավաթկազմակերպելն ավանդույթ է մեզ համար, որն իրականացվում է 2006 թվականից: Զարգացնելովֆուտբոլը երեխաների միջև՝ նպաստում ենք ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալուն,ինչպես նաև հնարավորություն ենք տալիս երեխաներին իրենց դրսևորելու և ապագայում իրենցտեղը գտնելու պրոֆեսիոնալ Ֆուտբոլում», - ասաց Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությանգլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: ԿԿ Ֆուտբոլի Գավաթ 2014

 «Կոկա-Կոլա ֆուտբոլի դպրոցականգավաթ 2014» առաջնությունը մեկնարկել է ս.թ.-ի ապրիլին, որն անցել է երկու փուլով:Առաջին փուլում ՀՀ և ԼՂՀ 354 դպրոցների թիմեր մրցել են տարածաշրջանային մրցաշարում,իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը մրցել են Երևանում եզրափակիչ դուրս գալուհամար: Առաջնության կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիաընկերության գործընկեր «DASARAN.am» կրթական ծրագիրը: 

 Առաջնությունը նպատակ է հետապնդումզարգացնել և մասսայականացնել ֆուտբոլը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաևֆուբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, ովքեր չունեն ֆուտբոլային խմբակներհաճախելու հնարավորություններ:  

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմեինա» ՓԲԸ մասին

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ՓԲԸ-ն Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» ապրանքատեսակների արտադրող և իրացնող ընկերությունն է: Այն հիմնադրվել է 1995 թվականին և մաս է հանդիսանում Կոկա-Կոլա Հելլենիկ խմբի, որը գործում է 28 երկրներում: Հայաստանում ընկերությունն առաջարկում է ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ հյութեր, ջրեր, սպորտային և էներգետիկ ըմպելիքներ, թեյեր, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող գազավորված ըմպելիքներ՝ Կոկա-Կոլա, Ֆանտա և Սփրայթ:

Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունը անցել է հետևյալ միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկացումները.

ISO 9001- որակի կառավարման համակարգի
FSSC 22000 - սննդի անվտանգության համակարգի
ISO 14000 - շրջակա միջավայրի պահպանության համակարգի
OHSAS 18001 - աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կառավարման համակարգի

Զանգվածային լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք դիմել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցման մասնագետ Կարինե Բոտոյանին.

Հեռ.՝ (+374-10) 28-52-81
Էլ. փոստ՝ karine.botoyan@cchellenic.com