News

18 Օգոստոսի, 2015

Վոլեյբոլի լողափնյա մրցումներ

Օգոստոսի 22-ին և 23-ին տեղի կունենան Վոլեյբոլի լողափնյա մրցումներ Սևանի ազգային պարկում:

Ապրիր ակտիվ, եղիր առողջ

 

• Ցանկացողները պետք է նախօրոք կազմեն 3 հոգուց բաղկացած թիմ և գրանցվեն: Ընդ որում, թիմում առնվազն մեկ հոգի պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ:

• Նրանց, ովքեր չունեն փոխադրամիջոց, կազմակերպիչները անվճար կտեղափոխեն հարմարավետ ավտոբուսով:

• Օրվա ընթացքում մասնակիցներին կտրամադրվի նաև անվճար սնունդ, սպորտային շապիկներ և գլխ արկներ:

• Ամբողջ օրվա տրամադրությունը կապահովի DJ-ը:

• Մրցումների արդյունքում հաղթող ճանաչված թիմերը իրար միջև կմրցեն եզրափակչում հաղթական գավաթի համար հոկտեմբերի 17-ին կայանալիք մեծ Սպորտային փառատոնի ժամանակ, իսկ մասնակից թիմերը կստանան պատվոգրեր:


◊ Օգոստոսի 22 և 23, ժ. 10:00-17:00, Սևանի ազգային պարկ

Ծրագրի կազմակերպիչներն են «Կոկա-Կոլա» ընկերությունը, Գլոբալ Շեյփերզ հասարակական կազմակերպությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը: