News

6 օգոստոսի, 2015

Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Կոկա-Կոլա» ընկերությունը հայտարարեցին «եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի բացումը, որն իրականացվելու է Գլոբալ Շեյփերզ հասարակական կազմակերպության և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ համատեղ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ»-ը երկարաժամկետ ծրագիր է, որի նպատակնէ խրախուսել մարդկանց վարել առողջ կենսակերպ և պահպանել հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Միքայելյանը նշեց. ՙԿարևորելով մասսայական սպորտի զարգացումը Հայաստանում՝ ծրագիրն այնպես է կազմվել, որ կարողանան մասնակցել բոլորը, այդ թվում մարզական հատուկ պատրաստվածություն չունեցող մարդիկ, որի արդյունքում նրանք կսկսեն վարել ավելի առողջ ապրելակերպ: Մեր նախարարությունն ի դեմս նախարար Գաբրիել Ղազարյանի առաջնային տեղում է դասում սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման հարցը և խթանում է այն ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեծ թվով մարդկանց ներգրավել առողջ և ակտիվ ապրելակերպի մեջ՚:


Ինչպես նշեց «Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Սահակյանը, ընկերությունը մշտապես առաջնային է համարել սպառողների առողջությունը: «Կոկա-Կոլա» ընկերությունը նպատակ ունի զարգացնել և աջակցել այն ծրագրերը, որոնք խթանում են առողջ ապրելակերպի զարգացմանը ողջ աշխարհով մեկ, հատկապես այն ծրագրերին, որոնք իրականացվում են պետական մարմինների և առողջապահության մասնագետների հետ միասին: Այս ծրագրերի միջոցով «Կոկա-Կոլան» ոգեշնչում է երիտասարդներին ներառել առողջ ապրելակերպը, սննդակարգը և ֆիզիկական մարզումները իրենց առօրյա կյանքում: Շնորհակալություն է հայտնում գործընկերներին ծրագրին աջակցելու համար և միասին հասարակության բարեկեցությանը խթանելու համար:

Այս տարի միասնական ջանքերի շնորհիվ ծրագիրն ընդլայնվել է և ներառում է սպորտային միջոցառումների լայն շարք: Ընդգրկված միջոցառումներն են Workout Fest, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես, լողափնյա վոլեյբոլ, ուսանողական բասկետբոլ, հեծանվային մարաթոն, սպորտային փառատոն: Կպատրաստվեն նաև սննդաբանի և
ֆիթնեսի մասնագետների հատուկ ուսուցողական տեսանյութեր, որոնք կտեղադրվեն ֆեյսբուքյան էջում:


Ծրագիրը կիրականացվի՝ համագործակցելով Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի և Սթրիթ Վորքաութ Հայաստանի ֆեդերացիայի հետ:


Ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 9-ին և կավարտվի մեծ Սպորտային փառատոնով հոկտեմբերի 17-ին:
Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ… Շտապի՜ր մասնակցել
Հետևիր մեզ` https://www.facebook.com/beACTIVEliveHEALTHY

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության մասին

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը «Կոկա-Կոլա Ընկերության» արտադրատեսակների երկրորդ ամենամեծ արտադրողն է՝ ավելի քան 2 միլիարդ արկղ վաճառքի ծավալներով: Ընկերությունը մեծ աշխարհագրական սփռում ունի և գործում է 570 միլիոն բնակչություն ունեցող և 28 երկրներ ներառող շուկայում: Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը առաջարկում է ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ գազավորված ըմպելիքներ, հյութեր, ջրեր, սպորտային և էներգետիկ ըմպելիքներ, թեյեր և սուրճեր:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը նվիրված է կայուն զարգացման հանձնառությանը՝ ինչպես իր բիզնեսի զարգացման, այնպես էլ հասարակության համար արժեք ստեղծելու նպատակով: Սա ընդգրկում է ըմպելիքների մասով սպառողների կարիքների բավարարումը, բաց և ներառական աշխատանքային միջավայրի ստեղծումը, շրջակա միջավայրը պահպանող և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովող միջոցներով բիզնեսի վարումը: Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը մաս է կազմում Դոու Ջոնս կայուն զարգացման և FTSE4Good ինդեքնսերի:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության կայուն զարգացման ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է www.coca-colahellenic.com կայքում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ մասին
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ՓԲԸ-ն Հայաստանում Կոկա-Կոլա ընկերության ապրանքատեսակների արտադրող և իրացնող ընկերությունն է. այն հիմնադրվել է 1995 թվականին և Կոկա-Կոլա ապրանքատեսակի առաջին ըմպելիքի շիշը արտադրել 1996 թվականի մայիսին: Մինչ այժմ ընկերությունը իրացրել է ավելի քան 350 միլիոն լիտր արտադրանք: Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը մաս է հանդիսանում Կոկա-Կոլա Հելլենիկ խմբի, որը գործում է 28 երկրներում:

Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունը անցել է հետևյալ միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկացումները.

ISO 9001 – որակի կառավարման համակարգի
FSSC 22000 – սննդի անվտանգության համակարգի
ISO 14000 – շրջակա միջավայրի պահպանության
OHSAS 18001 – աշխատանքի անվտանգության և առթղջության պահպանման կառավարման

Զանգվածային լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք դիմել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերության Հասարակական գործերի և հաղորդակցության մասնագետ Կարինե Սոգոյանին.

Հեռ.` 098 222 431
Էլ. Փոստ` Karine.soghoyan@cchellenic.com