News

6 հոկտեմբերի, 2014

Ազդարարվել է մայրաքաղաքի ամենաերկար հեծանվուղու բացումը

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` համատեղ ծրագրեր իրականացնելու գործում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար: Երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով:

Ամենաերկար հեծանվուղիԱմենաերկար հեծանվուղի

 

Երթն անցել է առանց միջադեպերի: Այս երթուղին ունի նաև զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով:

Երթի հետադարձ ճանապարհին` Ազատության հրապարակում, տեղի է ունեցել շոու ծրագիր, որին մասնակցել են Մոսկվայից ժամանած արհեստավարժ հեծանվորդներ, ովքեր հատուկ պատրաստված հարթակների վրա ներկայացրել են բարդ հնարքներ, այնուհետ երևանցի հեծանվորդներին ուսուցանել հնարքների մի քանի պարզ տարատեսակներ: