Կարիերա

Համալրի՛ր Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա աշխատակազմի շարքերըԿոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը հանձնառել է ընդլայնել իր բիզնեսը, աջակցել տեղական համայնքներին և նպաստել մարդկային զարգացմանը: Ընդլայնվելու և ավելի լավը (ոչ թե պարզապես ավելի մեծ) դառնալու համար անհրաժեշտ է կազմակերպչական կարողություններ, ինչպես նաև ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում աշխատելը:

Որպես Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի անդամ մենք մեր 28 երկրներում աշխատանքով ենք ապահովում ավելի քան 38 հազար հոգու:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր աշխատակիցները նույնքան հաճույք ստանան իրենց աշխատանքից, որքան սպառողները` մեր արտադրանքից: Ցանկալի արդյունքին մոտենալուն զուգընթաց` մենք ավելի ջանասիրաբար ենք աշխատում մարդկանց լավագույն որակները ի հայտ բերելու ուղությամբ: Ուսուցման մեջ արված ներդրումների և տաղանդաշատ աշխատակիցների վրա շեշտը դնելու արդյունք են Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում իրականություն դարձած հաջողության պատմությունները:

Եթե դուք ցանկանում եք մաս կազմել մի ընկերության, որը պատասխանատվությամբ է մոտենում`

  • բիզնեսի կայուն ընդլայնումը ապահովելուն,
  • իր հանձնառությունները կատարելուն և
  • այն աշխարհին, որում ապրում ենք,

... դուք պետք է մտածեք Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում կարիերա սկսելու ուղղությամբ: