Կայքի հասանելիություն

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է տրամադրել այնպիսի կայք, որը կներառի և հասանելի կլինի բոլոր օգտվող խմբերի համար: Այս էջում բացատրվում է,
• այս վեբ կայքը հասանելի դարձնելու մեր մոտեցումը
• այն մանրամասները, որոնք կնպաստեն կայքի հասանելիության բարձրացմանը
• ինչ անել, եթե ունեք մեզ ուղղված հարցեր կամ հետադարձ կապի անհրաժեշտություն

Մոտեցում
Մենք վստահ ենք, որ այս կայքը համապատասխանում է Համացանցի համաշխարհային կոնսորցիումի մատչելիության նախաձեռնության 1.0 տարբերակի ուղենիշների 1-ին կետին:

Մատչելիության մանրամասները

Տեքստի չափ
Կարող եք փոփոխել տեքստի չափը օգտվելով Ձեր համացանցային զննարկչի տեքստի չափափոխման տարբերակից: Դիտել-Տեքստի Չափ

Նկարների այլընտրանքային տեքստ
Բոլոր նկարներին կցվել է համապատասխան այլընտրանքային տեքստ:

Վերնագրի տարրերը
HTML վերնագրային տարրերն օգտագործվել են ներկայացնելու համար էջի կառուցվացքը, օժանդակելով աջակից տեխնոլոգիաներին, որոնք թույլ են տալիս անցում կատարել մի վերնագրից մյուսը:

Հղումների տեքստ
Բոլոր հղումները պետք է իմաստալից լինեն համատեքստից դուրս ընթերցելիս, ինչպես նաև հիմնական տեքստային ոճից տարբերվող ոճով պարզորեն ներկայացված:

JavaScript գրվածքի անկախությունը
Այնտեղ, որտեղ անցումների կամ գործառնական այլ նպատակով օգտագործվում է JavaScript գրվածքը կամ այլ գրվածք, կիրառվում է այլընտրանքային կառուցվածք այն դեպքերի համար, եթե ձեր համացանցային զննարկիչը չունի տվյալ գրվածքները:

Գունային համադրություն
Համադրության բավարար լինելը երաշխավորելու նպատակով մենք ստուգել ենք տեքստի և ֆոնի գունային համադրությունը, ինչպես նաև ապահովել ենք, որ տեղեկատվությունը միայն գույնով չէ ընդգծված:

Ոճերի աղյուսակ
Մենք գործածել ենք Cascading Style Sheets (CSS) ոճերի աղյուսակը վերահսկելու համար էջերի ներկայացվածությունը, ինչպես նաև պատշաճ կերպով համակարգված նշումը բովանդակության համար: Եթե Ոճերի Աղյուսակը առկա չէ կամ անջատված է, ապա նույնիսկ այդ դեպքում այս կայքի տեղեկատվությունը մատչելի է և հնարավոր ընթերցել:

Հարցեր և հետադարձ կապ
Եթե դժվարանում եք որևէ տեղեկատվություն գտնել այս վեբ կայքում կամ եթե կա հետադարձ կապի կարիք, խնդրում ենք կապ պաշտպանել մեզ հետ: 
Կապ մեզ հետ 

Back to top

Հղումներ