Մեր մասին

Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերությունը երկրում ոչ-ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն է և հանդիսանում է «Կոկա-Կոլա Ընկերության» ֆրանչայզային շշալցնողը։

Մեր ընկերությունը սպասարկում է շուրջ 3 միլիոն բնաչկություն ունեցող շուկա` արտադրելով և առաքելով բարձրորակ ապրանքանիշերի եզակի տեսականի, նախանձախնդրորեն մոտենալով շուկայի կայացմանը և առաջատար դեր գրավելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառում։

Մեր ընկերությունը

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1995 թվականին: Երևանում գործող շշալցնող գործարանը սպասարկում է ամբողջ երկիրը։ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության առաքման համակարգը սպասարկում է մայրաքաղաքը և Հայաստանի բոլոր մարզերը։

Մեր ընկերությունում աշխատում է շուրջ 330 հոգի։

Մենք ձգտում ենք լինել մեր հաճախորդների առավել նախընտրելի մատակարարը և իրականացնել ծրագրեր՝ աջակցելու 11.000-ից ավելի հաճախորդներին, որոնք մեր արտադրանքը վաճառում են սպառողներին։

Մեր ընկերությունը մաս է կազմում Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի, որը աշխարհում «Կոկա-Կոլա Ընկերության» արտադրանքի խոշորագույն շշալցնողներից է և խոշորագույնը Եվրոպայում։ Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի գործունեությունը ընդգրկում է 28 երկիր՝ սպասարկելով ավելի քան 581 միլիոն մարդ։  Խմբի հոլդինգային ընկերություն հանդիսացող Coca-Cola HBC AG ընկերության գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում, իսկ նրա բաժնեtոմսերը շրջանառվում են Լոնդոնի բորսայի պրեմիում սեգմենտում, ինչպես նաև Աթենքի և Նյու-Յորքի բորսաներում:

Արտադրանքի տեսականին

Մենք արտադրում, վաճառում և առաքում ենք զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի, որոնց մեծ մասը կրում են «Կոկա-Կոլա Ընկերության» ապրանքանիշը:

Մեր տեսականին բաղկացած է `

- «Կոկա-Կոլա Ընկերության» առաջատար ապրանքանիշերից՝ Կոկա-Կոլա, Կոկա-Կոլա Լայթ, Ֆանտա, Սպրայտ, Բոնակուա, Բըրն, Փաուրեիդ

- այլ ընկերությունների` Նեսթի, Դոբրի, Ռիչ, Շվեփս, կողմից լիցենզավորված ապրանքանիշերից

Մենք մշտապես դիտարկում ենք տեսականին ընդլայնելու նոր հնարավորությունները՝ Հայաստանի սպառողներին ավելի մեծ ընտրություն առաջարկելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք մեր արտադրանքի ամենաբարձր որակն ապահովելու համար:

Կայուն զարգացում

Երկարաժամկետ հաջողություն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և նպաստել տեղական համայնքների կյանքի որակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ մենք ստանձնել ենք երկարաժամկետ պարտավորություններ։

Հաշվի առնելով կայուն զարգացման մարտահրավերների աճող թիվը՝ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այն հարցերի շուրջ, որոնք առաջնահերթ են մեր բիզնեսի և մեր շահառուների համար։ Դրանք են `

Այս հարցերից յուրաքանչյուրի համար մենք սահմանում ենք նպատակներ և թիրախներ, չափում և վերահսկում ենք մեր առաջընթացը նույնքան խստապահանջորեն, որքան և մեր բիզնեսի մյուս ոլորտներում։ Մենք կիրառում ենք առաջատար անկախ չափանիշներ ու մեթոդաբանություն և մեր առաջընթացի վերաբերյալ թափանցիկ հաշվետվություն ենք ներկայացնում Խմբի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաշվետվությունում